
Խանութում կնոջից բջջային էր գողացել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սվաճյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արա Վ.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբերին Երևանի Օհանովի փողոցի 7 հասցեում գործող խանութում գողացել է 1966 թ. ծնված Օվսաննա Հ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: