Բաժիններ՝

Ասադը բարձր է գնահատել Իրանի ու Ռուսաստանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Sana գործակալությունը:
Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը, որոնք գործադրել են բարեկամ երկրները, պետք է տան իրենց պտուղները տարածաշրջանի ողջ բնակչությանն ու ամբողջ աշխարհին:

Նշվում է, որ Ասադը հանդիպել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալաեդդիմ Բորուջերդիի հետ, որի ընթացքում նշվել են դրական տեղաշարժեր ահաբեկչության դեմ պայքարում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Համայում ու Հոմսում գտնվող ԴԱԻՇ-ի զինյալների զենքը վերջանում է ու նրանք պատրաստվում են զինյալներին դուրս բերել գրաված տարածքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս