Բաժիններ՝

«Ինձ առաջարկել են դառնալ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ, բայց ես սիրում եմ Ուելսը». Գարեթ Բեյլ

«Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ընդգծել է, որ երբեք իր մտքում չի եղել խաղալ Անգլիայի հավաքականում, չնայած վերջինիս ավելի բարձր ստատուսին:

Անցյալ աշաբաթ Ուելսի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնություն:

«Երբ ինձ հարկավոր էր ընտրություն կատարել, թե որ հավաքականում հանդես գալ, ես շատ երիտասարդ էի, և տվյալ հարցով զբաղվում էր գործակալը, բայց մեր զրույցը դրա մասին տևեց տառացիորեն 1 վայրկյան: Ես ասացի, որ երբեք չեմ ընդունի անգլիացիների առաջարկը: Ես ծնվել եմ Ուելսում և սիրում եմ Ուելսը: Բոլորը գիտեն, թե ինչ հաճույք է ինձ պատճառում Ուելսի հավաքականում հանդես գալը: Իմ տատիկը ծնունդով Անգլիայից է, բայց ես վալիացի եմ, և վերջ: Երբեք չեմ քննարկել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ դառնալու տարբերակը»,- ասել է Բեյլին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս