Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն քննարկել են միջուկային ծրագրի վիճելի հարցերը
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն իրականացրել են միջոցառումներ, որոնք նախատեսված են «միջուկային քարտեզով» ու վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությանը:
Այս մասին ասվում է Ատոմային էներգիայի միջուկային գործակալության հայտարարության մեջ:
Գործակալության տվյալով՝ կյանքի են կոչվել «մինչև հոկտեմբերի 15-ը «միջուկային քարտեզով» սահմանված միջոցառումները»:
«Մինչև հոկտեմբերի 15-ը գլխավոր տնօրենը գործակալության ղեկավար խորհրդին կներկայացնի եզրափակիչ զեկույցը՝ նախկին ու ներկա հարցերի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում համաձայնագիր ստորագրվեց Իրանի ու «վեցյակի» միջև»: