ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 3.6 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 3 595 013 դոլարի չափով դրամաշնորհի հատկացում՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի կայացմանը խթանելու համար:
Կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև կնքվող հանրապետությունում 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագրին: Համաձայնագրի կնքման նպատակն է նպաստել ՀՀ-ում կոռուպցիայի նվազեցմանը և կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայությունների ոլորտում ինտեգրացման գործընթացի բարձրացմանը: «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կանցկացնի բարեխղճության կրթության վերաբերյալ դասընթացներ աշակերտների, ուսուցիչների և աշակերտների ծնողների հետ, այնպես, որ նրանք հետադարձ կապով կարողանան գնահատել համայնքի բավարարվածությունը և շինաշխատանքների համապատասխանությունը շինարարության պահանջներին:
Կրթության և գիտության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով կառավարությունն իր համաձայնությունն է տվել նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Տեսանյութեր

Լրահոս