ID քարտերով հնարավոր կլինի քվեարկել. փոփոխություններ ընտրական օրենսգրքում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի և Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ: Միաժամանակ, նախատեսվում է, որ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում էականորեն կթեթևանա այդ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

Տեսանյութեր

Լրահոս