
Ամենագեղեցիկ մարմնով հայուհին Թուրքիայում ոգևորում էր հայրենակիցներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ամռանը Հայաստանում առաջինանգամ անցկացված Ֆիթնես-մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած, այսինքն՝ ամենագեղեցիկ մարմին ունեցող կին ճանաչված դերասանուհի, պարուհի, ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնը օրերս վերադարձել է Թուրքիայից: Արվեստագետը հայկական պատվիրակության կազմում մեկնել է Ստամբուլ՝ ոգևորելու տեղի հայերին, որոնք մայիս ամսից պայքարում են 1962թ. Թուզլա թաղամասում կառուցված հայ աղքատ ու որբ մանուկների ուսումնական կենտրոնը՝ «Քամփ Արմենը», տեղի իշխանություններից վերադարձնելու համար: Թուրքերը ցանկանում են հայկական համայնքից ետ վերցնել այս կենտրոնն ու տեղում կառուցել շքեղ առանձնատներ: Ինչպես նշեց Աիդա Սիմոնը՝ դա սոսկ որբանոցի շենք չի եղել: Նրա խոսքով՝ այդ պատերի ներսում ամփոփված է մի ամբողջ ազգի պատմություն: Այնտեղ ժամանակին ուսանել են նաև Հրանտ Դինքն ու նրա կինրը՝ աքել Դինքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: