
Ո՞ր մեղքերն են համարվում մահացու

– Ո՞ր մեղքերն են համարվում մահացու մեղքեր։
– Եկեղեցու հայրերն առանձնացրել են յոթ մահացու մեղքեր` հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն։ Այս մեղքերը մահացու են այն իմաստով, որ ազդում են մարդու հոգևոր աշխարհի վրա և անմիջականորեն կարող են վնասել այդ աշխարհը։
Օրհնությամբ՝ Տ. Զոհրապ աբեղա Կոստանյան