Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կուսակցությո՞ւն է բացում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին կրկին Հայաստանում է. նա ներդրողներ է բերել Հայաստան, որոնք կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ։

Հոկտեմբերի 12-ին նա կրկին կգա Հայաստան՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումներին։ Իսկ ամսի 14-ին, որոշ տեղեկությունների համաձայն, կհայտարարի, որ կուսակցություն է բացում։ Այդպես է, պարոն Աբրահամյան, մեկընդմիշտ մտնում եք քաղաքականություն, հարցրինք նրան։  «Մի շտապեք, մի շտապեք»։ Լայն մասսաներն անհամբեր սպասում են Ձեր հայտնությանը, անվերջ խոսվում է այդ մասին, չնայած ասում են՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Արա, մի արա»»։ «Ուրեմն սենց՝ հոկտեմբերի 12-ին ես, այո, գալու եմ Մոսկվայից Հայաստան, գալու եմ ուղիղ ձեր թերթ, այդ մասին հարցազրույց տամ՝ ան-պայ-ման, ու ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս