Աղն ու յուղը՝ օստեոխոնդրոզի դեմ

Պարանոցի օստեոխոնդրոզը շատ դժվարությամբ է բուժվում: all-4-woman կայքն առաջարկում է մի դեղատոմս, որը կօգնի մոռանալ ցավերի մասին:

Անհրաժեշտ է բուժական մերսման խյուս պատրաստել, որի համար Ձեզանից կպահանջվի բուսական յուղ և մանր աղ (կարող եք ծովի աղ վերցնել):

Պատրաստեք մեկ չափաբաժին՝ միանգամից ամբողջ կուրսի համար: 10ճ/գ աղի վրա լցրեք 20 ճ/գ յուղ, լավ խառնեք, որպեսզի մանր հատիկներ չմնան: Մի քանի օր անց յուղից և աղի մանր հատիկներից կստանաք սպիտակ զանգված:

Ամեն օր անհրաժեշտ է զանգվածը քսել պարանոցի այն հատվածներին, որտեղ ցավ եք զգում՝ ընթացքում անընդհատ մերսելով: Սկզբում գործընթացը պետք է տևի օրական 2-3 րոպե, ապա ավելացրեք և արդյունքում հասցրեք 20 րոպեի: Մերսումն ավարտելուց հետո պարանոցը մաքրեք թաց անձեռոցիկով:

Կարդացեք նաև

8-10 պրոցեդուրայից հետո ակնհայտ փոփոխություն կնկատեք, բացի այդ՝ կլավացնեք նաև տեսողությունը:

Այս մերսումից հետո մաշկը մի փոքր քերվում է, սակայն պրոցեդուրայից անմիջապես հետ անցնում է, մի՛ անհանգստացեք:

Բուժման ընթացքում արագանում է նյութափոխանակությունը, մաքրվում են շլակները, որը կարող է թուլության, գլխապտույտի առաջացման պատճառ դառնալ, սակայն հիմնականում այս բուժումն անցնում է՝ առանց կողմնակի ազդեցության:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս