«Ես սիրում եմ Քարիմին, նա ֆենոմենալ է». Ռաֆա Բենիտես
Իսպանացին հարթեցրել է անկյունները, որոնք առաջացել էին Բենզեմայի արտահայտություններից հետո:
«Բենզեմայի խոսքերն ինձ չեն անհանգստացնում: Ես սիրում եմ Քարիմին, նա ֆենոմենալ է: Ես նույնպես կզայրանայի, եթե ինձ մոտ սկսվեր հրաշալի գոլային շարք, իսկ մարզիչն ինձ փոխարիներ»,- Բենիտեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Նախօրեին AS-ին տված հարցազրույցի ժամանակ Բենզեման հայտարարել էր, որ վաղուց հոգնել է այս մշտական փոփոխություններից, բայց շարունակելու է ջանասիրաբար աշխատել:
Վերջին տուրում մադրիդյան դերբիում «Ռեալը» ոչ ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (1:1): «Սերուցքայիններից» աչքի ընկավ Բենզեման, ով խաղի ընթացքում փոխարինվեց, ինչպես վերջին 6 խաղերի ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը