Բաժիններ՝

Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանն ընդլայնել Լեհաստանի ու Ֆինլանդիայի հաշվին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք իրեն են պատկանել մինչև 1917 թվականի հեղափոխությունը, հայտնում է «Ղրիմինֆորմը»:

«Եթե հետ, ապա վերադարձնել այն, ինչ եղել է ռուսական կայսրության կազմում 1917 թվականի հունվարի 1-ի դրությամբ, քանի որ հետո կատարված բոլոր բաժանումներն անօրինական էին: Ցարին անօրինական կերպով իշխանությունից զրկելուց հետո անօրինական կերպով անջատվեց Լեհաստանը, իսկ Ֆինլանդիային անկախություն տրամադրվեց խորհրդային կառավարության կողմից, սակայն այն նման որոշում կայացնելու իրավունք չուներ»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Միևնույն ժամանակ, լիբերալ-դեմոկրատների առաջնորդը դեմ չէ, եթե Ռուսաստանի տարածքը դառնա այնպիսին, ինչպիսին էր 1991 թվականի հունվարի 1-ի դրությամբ, քանի որ «ռուս ժողովուրդը բաժանվեց, ու միլիոնավոր ռուսների համար ծանր է ապրել այնտեղ, որտեղ նրանց ստիպում են խոսել օտար լեզվով»:
«Անգամ եթե ինչ-որ մեկն ասի, որ դա մեզ մոտ չի ստացվի, որովհետև ինչ-որ մեկն այնտեղ դա չի ցանկանում, ապա եկեք գոնե ցանկանանք ու մտածենք այն մասին, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ցանկանում են ապրել ռուսական պետության տարածքում, իսկ դա ուզում է Ուկրաինայի կեսը, իրավունք ունենան դա իրագործել, թեկուզ հեռանկարում»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Ժիրինովսկին առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարություններով: Գրեթե մեկ տարի աաջ նա հայտարարեց, որ Ղրիմը, Դոնբասն ու Խարկովը ռուսական հողեր են: Նա նաև կողմ է այն բանին, որ Ուկրաինան ու Բելառուսը մտնեն Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես նոր դաշնային շրջաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս