
Երբ կանգառը տեղաշարժվում է հանուն հանրախանութի

asparez.am-ը գրում է. Մի քանի ամիս առաջ Գյումրու Գ.Նժդեհ փողոցի կանգառներից մեկի (նախկին տեքստիլ կոմբինատի դիմաց) տեղը փոխվեց. այն տեղադրվեց նույն ուղղությամբ, սակայն նախկինի համեմատ մոտ 100 մետր հեռավորությամբ:
Հետաքրքիրն այն էր, որ այդ ընթացքում պաշտոնական աղբյուրները կանգառի տեղաշարժման հստակ պատճառ այդպես էլ չէին նշում: Որոշ ժամաանկ անց նախկին կանգառի հարեւանությամբ գտնվող արագ սննդի կետը, որտեղ պատրաստվում էին փքաբլիթներ եւ կարկանդակներ, եւս անհետացավ:
Բնակիչներին արդեն պարզ էր, որ հարակից տարածքն ունենալու է սեփականատեր. նման երեւույթներ քաղաքը հաճախ է տեսել, երբ տարածքի գնորդը կամ վարձակալ ընկերությունը սկսում է իր ճաշակով տեսքի բերել. այսօր այդ նույն հատվածում քաղաքի հանրախանութներից մեկի շենքն է կանգնած. այն տարածքն էլ, ուր նախկինում տեղակայված էին արագ սնննդի կետն ու կանգառը, ազատ է:
Պարզ է, որ իրավասու մարմինները կանգառի տեղաշարժման բուն պատճառին քաջատեղյակ են եղել, միայն թե անհասկանալի պատճառներով լռել են: