Հովհաննես Մարգարյանը տեղյակ չէ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունից

Չնայած Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են, այնուամենայնիվ շենքի շինարարության աշխատանքները շարունակվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

ՀՀ կառավարությունը, հիշեցնենք, ՀԱՊԿ Ակադեմիայի շենքի կառուցման համար հատկացրել էր Երևանում Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի նախկին տարածքը:

«Շենքը կառուցվում է, աշխատանքները շարունակվում են»,- ասաց Հ.Մարգարյանը:

Նա նշեց, որ տեղյակ չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունից, որ որոշ խնդիրների պատճառով ՀԱՊԿ-ը կասեցնում է աշխատանքներն այդ նախագծի վրա:

Հիշեցնենք, որ անցած տարի որոշվել էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին նշանակել Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի ղեկավար: Այժմ պարզ չէ՝ այս որոշումը կփոփոխվի՞, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս