«Մոուրինիոն հոյակապ մարզիչ է, բայց մեկ ու կես տարում «այրում է» ֆուտբոլիստներին». Ֆաբիո Կապելլո
Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչը հայտարարել է, որ «Չելսիի» ներկայիս ֆուտբոլիստներն արդեն ի վիճակի չեն պորտուգալացուն տալ այն, ինչ նա պահանջում է:
Ֆաբիո Կապելլոյի խոսքերով Մոուրինիոն դեռևս գերազանց մարզիչ է:
«Մոուրինիոն ստրատեգ է: Ակումբի համար ներկայիս ոչ հեշտ ժամանակ նա խնդրել է կողմնորոշվել՝ ով է իր հետ և ով է իր դեմ: Եվ ակումբը հայտարարել է Ժոզեո լիակատար աջակցության մասին:
Նա հոյակապ մարզիչ է, բայց նա մեկ ու կես տարում «այրում է» խաղացողներին և նրանք այլևս ի վիճակի չեն լինում տալ այն, ինչ Ժոզեն ուզում է: Մոուրինիոյի ցիկլերը տևում են մոտավորապես այսքան ժամանակ:
«Չելսին» վերջին ժամանակները չի տպավորում: Թիմին չի բավարարում չարությունն ու ագրեսիվությունը: Իվանովիչն արդեն այն չէ, ինչպիսին կար և Կուրտուայի կորուստն էլ շատ էական է, որովհետև նրանց դարպասապահը չկարողացավ ետ մղել բավականին գնդակներ»,- Կապելլոյին մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը