Բաժիններ՝

Ձերբակալություն Արմավիրում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «հեմոռոգիկ շոկ, արտաքին և ներքին արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ քաղաքի ավտոկայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:

Հոկտեմբերի 4-ին պարզվել է, որ նա 1991 թ. ծնված Արմեն Զ.-ն է, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 5-ին, ժամը 08.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Երվանդ Ա.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս