Ջրհեղեղից ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգին հրաժարվել է կենդանիներին մերձմոսկովյան ապաստարանում տեղակայելու Մոսկվայի իր գործընկերների առաջարկից, այսօր տեղեկացրել է Մոսկվայի կենդանաբանական այգու արտաքին կապերի ծառայության ղեկավար Օլգա Վայնշտոկը:
Թբիլիսիի ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգուց փախած ալբինոս վագրը, որն այսօր հարձակվել էր տղամարդու վրա ու նրան մահացու վնասվածքներ հասցրել, ոչնչացվել է, հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերը ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Կորստի այս ծանր ժամին անկեղծորեն սգում եմ Քըրք Քըրքորյանի մահը եւ ՀՀ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից ցավակցում եւ վշտակցում նրա ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ում համար թանկ էր Քըրք Քըրքորյանը: Մեծ հայի ու մեկենասի պայծառ հիշատակը միշտ կմնա մեր երախտապարտ սրտերում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտից բերման է ենթարկվել 6 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները այժմ հավաքվել են Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել բերման երթարկած իրենց ընկերներին։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալությունը չի բացառել ջրհեղեղից տուժած Թբիլիսիում համաճարակի տարածումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 19-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Թերլեմեզյան, Սպորտի, Հասմիկի, Չուխաջյան, Գ. Զոհրապի, Ա. Սարգսյան փողոցների, Խ. Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան փող. 46-52, Սիսակյան 2, 4, 6, Հասրաթյան 6, 8, 10, 14 համարների ջրամատակարարումը:
Քիչ առաջ ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Այս պահին ակցիայի մասնակիցները հավաքվել են ոստիկանության մոտ՝ պահանջելով ազատ արձակել նրանց:
Վաշինգտոն-Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է Քըրք Քրքորյանի կորուստը, ով ս.թ. հունիսի 15-ին կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում: Քրքորյանը հարգարժան գործարար էր, բարերար, և ամերիկահայ համայնքի խորհրդանշական առաջնորդ:
Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում:
«Գրուզիա օնլայն» պորտալի տվյալով, որը հղում է կատարում ականատեսներին, առյուծի հարձակումից հետո տղամարդն անշարժ ընկած է մնացել գետնին: Տուժածի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: Մարդիկ հասցրել են փախչել, սկսվել է խուճապ:
Ռուսաստանն իր առաջ նպատակ չի դնում սկսել սպառազինությունների մրցավազք Արևմուտքի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:
Այժմ նորից լարված իրավիճակ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց։ Ակտիվիստները՝ իմանալով, որ նիստն ավարտվել է և էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշումն ընդունվել է, սկսեցին լոլիկներով հարվածել ՀԾԿՀ շենքին։
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Քիչ առաջ ՀԾԿՀ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Բիբինի պահվածքը անհասկանալի է:
ՀԾԿՀ անդամների քվեարկությունն ընդունվեց «ամոթ» և «դավաճաններ» վանկարկումներով:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևն այսօր պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Նրան կընդունի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ցուցարարները խնդրում են՝ չթանկացնել, բայց եթե այսօր հնարավոր չէ հարցը լուծել, խնդրում ենք հետաձգել: Բիբինը չի եկել այսօր նիստին, կարող եք սպասել ևս մի օր ու խնդրում ենք քննարկում կազմակերպել»,- ասաց Վ. Մատինյանը:
Երեկ հրապարակած տեղեկատվությունից հետո մինչև կեսգիշեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել ևս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները քիչ առաջ կրկին ձվեր նետեցին ՀԾԿՀ շենքի վրա։
«Ամենագլխավոր հարցը, որը քննարկվել է, ծովային հատվածով գազատարի առաջին ճյուղի շինարարությունն սկսելն է: Ու դրա համար հարկավոր է մինչև հունիսի վերջ ստանալ թույլտվություն ծովային հատվածի շինարարության համար, որը տրվել էր «Հարավային հոսքին», երկրորդ՝ ստանալ Թուրքիայի տարածքային ծովային ջրերում ու Թուրքիայի հատուկ տնտեսական գոտում աշխատանքների իրականացման թույլտվություն»:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական կրքերին շախ տալով` այս լրատվամիջոցները գրեցին, թե ես ասել եմ, որ ՀԷՑ-ում 24 միլիարդի պարտք է գոյացել, եւ դա մարելու համար պետք է ժողովուրդը վճարի իր գրպանից: Իմ ասածի տեսագրությունը կա:
ՀԾԿՀ նիստում իրեն բնորոշ վարքագծով այսօր աչքի ընկավ Անի Զախարյանը՝ ամեն րոպե փորձելով քաղաքական ելույթներ ունենալ: Նրա փորձերը հաջողությամբ կասեցնում էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց քիչ առաջ ակտիվիստների հետ հանդիպման եկավ ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։ Ակտիվիստները խնդրեցին նրան հետաձգել նիստը, որպեսզի իրենք ժամանակ ունենան ծանոթանալու նախագծին։
«Ես պատերազմ եմ հայտարարում դատախազության կաշառակերությանը, բեսպրեդելին, ես ձեզ թույլ չեմ տա շարունակել ժողովրդին թալանել ու նվսատացնել»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:
«Բիբինը, արհամարհելով ԱԺ-ին, ու ՀԾԿՀ-ին, չի եկել, որ ես հարց տամ՝ չարչարվում է ԱԷԿ-ը, ՋԷԿ-ը, դու ընդամենը վաշխառուի նման վերցնում, վաճառում ես մեզ ու էդքան շահույթով չես բավարարվում: Ձեզ անվանում է ստախոս ու գործընթացը անվանում աննորմալ: Բա ո՞նց է ՀԾԿՀ-ն ստախոսի ներկայացրած տվյալները հիմք ընդունելու»,- այսօր ՀԾԿՀ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Հորդորում եմ պահպանել հասարակական կարգը և թուլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտելու, մեր միջոցները ներում են, որ մենք այստեղ բոլորիդ կարգի հրավիրենք, բայց, անկեղծ եմ ասում, չենք ուզում որևէ մեկիդ բաժին տանել, բայց եթե այսպես շարունակեք, ստիպված կլինենք»,- հայտարարեց Վ. Օսիպյանը: