
«Արդշինբանկը» Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն արդեն ունի միջազգային երկու վարկանիշ (Moody’s և Fitch)

Fitch միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն հունիսի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշ` բացասական հեռանկարով:
Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:
Fitch վարկանշային գործակալության հաղորդագրությունը կարելի է գտնել հետևյալ հասցեով.
«Արդշինբանկը» Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստաված վարկանիշ: