Բաժիններ՝

Կապելլոյի հեռացման մասին կհայտարարվի. «Ռոսիյսկայա գազետա»

ՌԴ Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի ծննդյան կապակցությամբ նվեր է պատրաստել: ՌԴ Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն երեքշաբթի հայտարարել է, որ Ֆաբիո Կապելլոյի ապագայի հետ կապված որոշումն արդեն կայացված է:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», նախարարի որոշման համաձայն՝ իտալացու հետ կնքված պայմանագիրը ժամանակից շուտ չեղյալ է հայտարարվելու:

Պարբերականը, հղում կատարելով իր սեփական աղբյուրներին, նշում է, որ Կապելլոյի հեռացման մասին պաշտոնապես կարող է հայտարարվել հինգշաբթի` մարզչի ծննդյան օրը:

Իսկ դոն Ֆաբիոյի փոխարինման ամենահավանական թեկնածուն հանդիսանում է ԲԿՄԱ-ի մարզիչ Լիոնիդ Սլուցկին:

Կարդացեք նաև

«Բոլոր հարցերը` կապված ազգային թիմի ղեկավարման հետ, կորոշվեն հունիսի վերջին-հուլիսի սկզբին»,- հայտնել է Մուտկոն:

Ֆաբիո Կապելլոն ղեկավարել է Ռուսաստանի հավաքականը 2012թ. հուլիսի 26-ից:

ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ տուժավճարի չափը, որը պետք է վճարվի իտալացուն, կազմում է մոտ 21 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս