Բաժիններ՝

«Չկա նման բան». նախարարը՝ եվրոպական խաղերի մասին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նորմալ է գնահատում եվրոպական խաղերի ընթացքը, հայ մարզիկների մասնակցությունը դրանց: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպիսին է մթնոլորտը, նախարարն ասաց.

«Ամեն օր շփվում եմ օրը մի քանի անգամ: Շատ նորմալ է: Անվանգությունն, ինչպես երաշխավորություն էին տվել, նույնը պահպանում են»:

Լրագրողների դիտարկմանը, որ նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են գրում, որ ՀՀ պատվիրակությանը նորմալ չեն վերաբերվում, Գաբրիել Ղազարյանն արձագանքեց. «Չկա տենց բան: Ես ձեզ փաստում եմ: Ես ամեն օր կապնվում եմ և խոսում եմ: Չկա նման բան»:

Նախարարն ասաց, որ միայն ծանրաբեռնվածությունն է պատճառը, որ չի մեկնել՝ սատարելու մարզիկներին, իսկ հարցին՝ արդյոք վախ չկա՞ր, նա պատասխանեց. «Բացարձակ: Ես պատրասկամ եմ հենց հիմա էլ գնալ: Սպորտսմենները վախ չեն ունենում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս