Բաժիններ՝

Բելգիան ՅՈՒԿՕՍ-ի գործի շրջանակում կալանք է գրել Ռուսաստանի պետական ակտիվների վրա

Բելգիայում ռուսական հաստատությունները դատական կարգադրիչներից փաստաթուղթ են ստացել, որտեղ ասվում է, որ կալանք է դրվում իրենց տրամադրության տակ գտնվող Ռուսաստանի պետական սեփականության ու պետության առաջ նրանց ունեցած պարտքերի վրա, հայտնում է Intefax-ը:

Ինչպես նշում է «Փրայմ» գործակալությունը, կարգադրիչները տեղեկացրել են Բրյուսելի շրջանում գրանցված 47 ձեռնարկությունների ու կազմակերպությունների: «Ցանկում ներառվել են ինչպես բելգիական բանկեր, այնպես էլ միջազգային կազմակերպություններ ու զանգվածային տեղեկատվության ռուսական միջոցներ»,-ընդգծել են գործակալությունից:

GML-ը ղեկավարը, ով Հաագայի դատարանում ներկայացնում է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի շահերը, RBK-ի հետ զրույցում բացատրել է, որ կալանքը իրականացվել է այդ դատարանի 2014թ. հուլիսի 18-ի որոշմամբ, որի համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվում է ընկերության նախկին սեփականատերերին վճարել 50 մլրդ դոլար, որոնցից 1,6 մլրդ դոլարը՝ «Յուկոս Յունիվերսալ Լիմիթեդի» պահանջով:

Բելգիայում կալանքը հիմնավորել են նաև այն փաստով, որ «ռուսական կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ դատական որոշումը զուտ քաղաքական է» ու պետբյուջեով չի նախատեսվում միջոցներ հատկացնել դրա վճարման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս