Նույնականացվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերված աղջկա դին
Նույնականացվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերված աղջկա դին
Աղջկա մարմինը հայտնաբերվել էր փրկարարների կողմից այսօր լուսաբացին:
Տարերային աղետի օրը Լիզա ու Ինդիրա Զարանդիա քույրերը իրենց ընկերոջ՝ Սերգո Կապանաձեի հետ տաքսիով երթևեկում էին:
Քույրերից Ինդիրայի մարմինը հայտնաբերվել էր 2 օր առաջ Թբիլիսիի «Մզիուրի» այգու տարածքում: Սերգո Կապանաձեն մինչ օրս անհետ կորած է համարվում:
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Թբիլիսիում ջրհեղեղի զոհ է դարձել 19 մարդ: