Բաժիններ՝

«Հայաստանում հնարավոր են ջրհեղեղներ». պատմաբան

Մենք գտնվում ենք երկրագնդի կլիմայական կենտրոնի վրա, և ազդեցությունները խիստ ձևով Հայաստանի վրա չեն նկատվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

Նա նկատեց, որ երկագունդը մեկ ընդհանուր օրգան է, որի հետևանքով էլ չկան առանձին առարկաներ, բոլորն իրար հետ փոխկապակցված են, ու, եթե նայենք կլիմայական փոփոխություների քարտեզը և համեմատենք էվոլյուցիայի հետ, կտեսնենք, որ այդ կլիմայական փոփոխությունները համապատասխանում են պատմական զարգացումների հետ:

Պատմաբանի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ երկրագնդի ձևավորման ամենասկզբնական փուլից՝ կան մի քանի տարածքներ (Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիա թերակղզու մի մասը, Հյուսիսային Ասորիքի մի մասը և Պարսկական սարահարթը), որոնք չեն ենթարկվում կտրուկ կլիմայական փոփոխությունների և մշտապես գտվում են բարեխառն կլիմայական գոտում՝ անցնելով չոր կլիմայական բարեխառն գոտուց՝ խոնավ բարեխառն կլիմայական գոտու:

«Արդեն մարդու ձևավորման շրջանում Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան չեն ենթարկվել սառցակալման, ինչպես հայտնի է` դա եղել է սառցակալման դարաշրջանը: Փաստորեն, հոմո սափիենսը ձևավորվել է հենց Հայկական լեռաշխարհում. սա ասում եմ ոչ միայն ես ու շատ հայտնի հայ պատմաբաններ, այլև համաշխարհային շատ լուրջ գիտնականներ»,- ասաց պատմաբանը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ Թբիլիսիի ջրհեղեղից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանում նույնպես կարող է նման աղետ լինել, պատմաբանն այսպես պատասխանեց.

«Հայաստանը գտնվում էր չոր բառեխառն գոտում, հիմա անցում է կատարում դեպի խոնավ բարեխառն գոտի: Ջրհեղեղներ Հայաստանում հնարավոր են, բայց կապել Թբիլիսիի ջրհեղեղի հետ՝ չի կարելի, որովհետև բնական է, որ Վրաստանը մեզ մոտ է, բայց ինքը՝ ի տարբերություն մեզ, գտնվում էր խոնավ կլիմայական գոտում, և իրենց մոտ լինելու է ավելի խոնավ միջերկրածովյան կլիմա, որտեղ հավանական է, որ ջրհեղեղներ կսպասվեն, իսկ Հայաստանում, չեմ կարծում, որ այդպես մեծ աղետներ կլինեն, չնայած մեր վերաբերմունքը բնության հանդեպ չի բացառում, որ աղետներ լինեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս