Բաժիններ՝

Հերմինե Նաղդալյանը հիշեց ուսանողական տարիներին կիրառած «ոջիլի պատմությունը»

Հայաստանի ներդրումային գրավչությունը առանձնապես մի բան չէ, պետք է զգույշ լինել օտարերկրյա ներդրողների հետ: Նման տեսակետ այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պոչամբարների վերամշակման մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Նա նշեց, որ ռոյալթին միակ հարկատեսակն է, որի մասով անցած տարի աճ չի եղել, ինչը կապված է միջազգային գների անկման հետ, բայց խնդիրը նաև նրանում է, որ պոչամբարից ևս ռոյալթի պետք է գանձվի: Պատգամավորը խմբակցության անունից կողմ արտահայտվեց, որ ներդրումներն իրականացվեն:

ԱԺ տնտեսկան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ որևէ վտանգավոր բան չկա նախագծում: Ըստ նրա՝ անհանգստությունը մեկն է՝ բնօգտագործման մասին օրենքում «և/կամ»-ից հանել «և»-ը, որով բոլոր մտահոգությունները փարատվում են, այսինքն՝ «մարդը գալիս ներդնում է անում, նոր աշխատատեղ է ստեղծում, շատ լավ է անում, եթե հետագայում արտադրում է խտանյութ, պետք է վճարի ռոյալթին: Այդ մի տառը հանվի, որ իրարամերժությունը վերանա, իմանանք, որ վճարելու է»:

Այվազյանը նշեց, որ հանքարդյունաբերության թափոները պետական սեփականություն են, հարկատեսակների մասով որևէ առարկություն չունեն, որ գույքի փոխանցման ժամանակ հարկային պարտավորություն  չվճարեն:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հիշեց ուսանողական տարիներին կիրառած պրակտիկան՝ «ոջիլի պատմությունը», երբ ուսանողը միայն դա գիտի ու ցանկացած հարցի դեպքում դա է պատմում:

Նա կոչ արեց ԱԺ-ում լուրջ վերաբերմունք դրսևորել, նաև նկատեց, թե հատկապես ընդդիմությունը դարձել է ամենագետ ու բոլոր գծերով մասնագետ են ու կառավարությանը թելադրում են, ասում են, թե լավ մասնագետ չեն, չեն հասկանում.

«Մեզնից որևէ մեկը չի կարող բոլոր գծերով լավ մասնագետ լինել: Իրավաբանության մեջ՝ Я, տնտեսագիտության մեջ՝ Я, հանքարդյունաբերության մեջ՝ Я, ликеро-водочный, цементный… ժողովուրդ ջա՛ն, հիմա մասնագետները աշխատել են, հնչեցին անուններ, որ իրենց կատարած աշխատանքով հանրածանոթ են»:

Հիշեցնենք, որ «Ալյոտիգ» ընկերությունը նաատեսում է վերամշակել Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս