«Լիվերպուլը» աչք է դրել խոստումնալից պաշտպանների վրա
«Կարմիրները» մտադրված են ուժեղանալ երկու երիտասարդ պաշտպանական ֆուտբոլիստներով:
Մարզիչ Բրենդան Ռոջերսին հետաքրքրում են երկու երիտասարդ պաշտպաններ. Ջո Գոմեսը` «Չարլտոնից», և Բենե Գիբսոնը` «Միդլսբորոյից»:
«Լիվերպուլը» դեռևս հաղթում է 18-ամյա կենտրոնական պաշտպան Գոմեսի համար պայքարում, ումով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Ասթոն Վիլլան» և «Տոտենհեմը»:
Ռոջերսը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել նաև 22-ամյա Բենե Գիբսոնին՝ «Միդլսբորոյից», ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը