
Amnesty International-ը Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ:
AI-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններին մեղադրել է զանգվածային գաղտնալսումների մեջ, ինչն առնչվում է նաև համացանցի օգտատերերին: Հայցի համար հիմք է ծառայել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տարածած տեղեկատվությունը, ըստ որի` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու արևմտյան մյուս երկրների հատուկ ծառայությունները համատարած կերպ գաղտնալսում են իրենց քաղաքացիներին:
AI-ն ընդգծել է, որ բրիտանական կառավարությունը կիրառում է աննախադեպ մասշտաբի գաղտնալսում` զգալի վնաս պատճառելով քաղաքացիների մասնավոր կյանքին ու ազատությանը: AI-ի հետ միասին հայցը ներկայացրել են նաև երկու այլ իրավապաշտպան կազմակերպություն` Liberty և Privacy International: