
Եվրոպական երկրները մշակել են Հունաստանը եվրոգոտուց բացառելու գաղտնի պլան. The Times

The Times թերթի փոխանցմամբ` Տնտեսական ու արժութային միության մեջ մտնող երկրները գաղտնի պլան են մշակում` եվրոգոտուց Հունաստանը բացառելու համար: Այդ մասին է վկայել Ֆինլանդիայի ֆինանսների նախապատրաստած և մարտի 27-ին թվագրված փաստաթուղթը:
Թերթն ընդգծում է, որ Ֆինլանդիան Գերմանիայի մերձակա դաշնակիցն է: Տվյալ փաստաթուղթը զգուշացնում է այս գարնանը քաղաքական շատ բարդ որոշումների մասին, ինչպես նաև կանախտեսում է, որ հաջորդ ամիս Հունաստանը կսնանկանա, եթե եվրոգոտին չհամաձայնվի Աթենքին ֆինանսական օգնության հերթական փոխանցումն անել առաջիկա երեք շաբաթվա ընթացքում:
Հունաստանին ժամանակ կտան մինչև հաջորդ ուրբաթ` ներկայացնելու համար բարեփոխումների նոր ծրագիրը, որն ավելի ուշ պետք է հաստատեն նրա բոլոր վարկատուները` ապաարգելափակելու համար 7.2 միլիարդ եվրոյի վարկը մայիսյան ու հունիսյան վճարումների համար:
Ֆինլանդիան, Գերմանիան, Ավստրիան, Նիդերլանդներն ու մյուս երկրները պատրաստ չեն տրամադրել այդ միջոցները, քանի դեռ Հունաստանի կառավարությունն օրենսդրորեն չի ամրապնդի տնտեսական կոշտ միջոցները:
Եվրոգոտու մյուս երկրների լուռ համաձայնությամբ սկսվել է գործընթաց, որը կարող է ավարտվել եվրոգոտուց Հունաստանի բացառմամբ: Հունաստանը երեկ ԱՄՀ-ին փոխանցել է 450 միլիոն եվրո` գրաֆիկին համապատասխան: