
Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծել են Ստալինն ու Հիտլերը. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացիներին ու միջազգային հանրությանը կոչ են անում չմոռանալ տոտալիտարիզմի զոհերին:
Պորոշենկոն այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ տոտալիտարիզմի զոհերին համատեղ հարգանքի տուրք մատուցելիս: Պորոշենկոն հայտարարել է, որ որևէ մեկը չի մոռացել այն սարսափների մասին, որոնք 20-րդ դարում վերապրել են ուկրաինացիներն ու լեհերը.
«Աստված մի արասցե, որ կրկնվեն Բաբի Յարի, Կատինի դեպքերը, Հոլոքոսթը կամ Սովասպանդը»: Պորոշենկոն հիշեցրել է, որ Ստալինի ու Բերիայի հրամանով առանց որևէ հետաքննության ու դատի գնդակահարվել են հազարավոր լեհ սպաներ, հազարավոր մտավորականներ խոշտանգվելով սպանվել են ՆԳԺԿ-ի բանտերում:
Պորոշենկոյի խոսքերով` Հիտլերն ու Ստալինը միասին արյունալի սպանդ են կազմակերպել` սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, որպեսզի մասնատեն Եվրոպան: