
Ադրբեջանում երկարաձգել են Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում մեկ ամսով երկարաձգել են լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը: Այս մասին հայտարարել է Միրկադիրովի փաստաբան Էլման Սուլեյմանովը: Նա ընդգծել է, որ մտադիր է բողոքարկել այդ որոշումը:
Միրկադիրովը ձերբակալվել է նախորդ տարվա ապրիլի 19-ին, Թուրքիայում: Դրանից հետո նրան արտաքսել են Ադրբեջան, և ադրբեջանական դատարանը Միրկադիրովի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը, ինչի ժամկետը քանիցս երկարաձգվել է:
Միրկադիրովը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածը (պետական դավաճանություն) խախտելու մեջ: