Ծառատունկ՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Շուշիի շրջվարչակազմի նախաձեռնությամբ երեկ՝ ապրիլի 9-ին կատարվել է ծառատունկ՝ նվիրված էր Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, որին մասնակցել է նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը։
ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այն իրականացվել է Շուշի–Բերձոր մայրուղու հինգերորդ կիլոմետրի վրա գտնվող՝ «Սպիտակ տնակ» կոչվող տեղամասին կից տափարակի վրա:
Տնկվել է ընդհանուր առմամբ, պտղատու 200 ծառ (160 խնձորենի և 40 տանձենի): Ծառատունկին իրենց մասնակցությունն էին բերել գյուղնախարարության և Շուշիի շրջվարչակազմի աշխատակիցները:
«Այս օրերին աշխարհի բոլոր հայաշատ վայրերում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ, որոնց շարքում է այսօրվա ծառատունկը»,- ասել է Ա. Խաչատրյանը և հավելել, որ միջոցառումների նպատակն է վառ պահել մեր մեջ ոչ միայն անմեղ զոհերի հիշատակը, այլ նաև պայքարի ոգին:
Այն պայքարի, որը մեզ կբերի քաղաքակիրթ աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչմանը»: