
Ռուսաստանը Մերձդնեստրում զորավարժություններ անցկացնելով Մոլդովային ակնարկում է պատերազմի մասին. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal-ի փոխանցմամբ` երեկ ռուս զինվորականները զորավարժություններ են սկսել Մերձդնեստրում` Մոլդովայի անջատողական տարածաշրջանում:
Դրանով Ռուսաստանը Քիշնևին ակնարկում է հնարավոր պատերազմ սանձազերծելու մասին` ի պատասխան ԵՄ-ին մերձենալու փորձի: Զորավարժություններին մասնակցել է Ռուսաստանի 400 զինծառայող, վարժանքների ժամանակ կիրառվել է ավելի քան 10.000 միավոր զինամթերք:
Թերթն ընդգծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով զավթել է Ղրիմը և Դոնբասի հարցում զիջումներ է ստացել Արևմուտքից, այժմ էլ դիտարկում է Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած տարածքը, որը Մոսկվան համարում է իր օրինական կայսերական տարածք:
Պուտինը մոլդովացիներին նաև զգուշացրել է արևմտյան ինտեգրման ցանկության կապակցությամբ: Թերթի պնդմամբ` Արևմուտքը պետք է այդօրինակ քայլերին արձագանքի առավել կոշտ ձևով, քան դա անում է Ուկրաինայի հակամարտության ժամանակ: