Գառնու ճանապարհին քաղաքացուն ծեծի են ենթարկել ու հափշտակել 2.800 դոլար ու ոսկյա մատանին
Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկոն 1974 թ. ծնված Հայկ Հ.-ն է, իսկ Մկրտիչը` 1964 թ. ծնված Մկրտիչ Ղ.-ն է: Վերջիններս բերման են ենթարկվել Գառնիի բաժանմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գումարը և ոսկյա մատանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
ՀՀ ոստիկանություն