
ԱՄՆ-ը շուտով ժամանակակից ռմբակոծիչներ ու ռազմանավեր կտեղակայի ԱԽՏ-ում. Պենտագոն

Հարավկորեական Yonghap րատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը մտադիր է մոտ ժամանակներս Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) տեղակայել իր սպառազինության ամենաժամանակակից համակարգերը:
Այս մասին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Խան Մին Գուի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է stealth տեխնոլոգիայի օգտագործմաբ կառուցված ռմբակոծիչների և նոր դասի ռազմանավերի մասին, որոնք մոտ ապագայում կտեղակայվեն աշխարհի այդ հատվածում:
Բանակցությունների ժամանակ պաշտպանության նախարարները բարձր են գնահատել երկկողմ միության ներկայիս ուժն ու որոշել են սերտորեն համագործակցել նոր ոլորտներում` կիբեր տիրույթի ու տիեզերքի անվտանգություն:
Քարթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ քննարկումներ սկսել Կորեական թերակղզու հարավում THAAD ՀՀՊ-ի առաջադեմ համակարգերի հնարավոր տեղակայման շուրջ: Դրա տեղակայմանը կտրականապես դեմ են արտահայտվում Չինաստանը, Ռուսաստանը և Հարավային Կորեայի հասարակության մի մասը: