Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 17 ՕՕ 940 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվել ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Հրանուշ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորուհին քույր ու եղբայր են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասներն ` այստեղ