Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ԱԺ փոխնախագահն ինչպես է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): «ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով: Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ Նախագահի որոշումն արդարացված էր, եւ պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:
Առաջին անգամ կներկայացվեն պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում:
Պատժամիջոցները չեն մեղմացվի մինչև չիրագործվեն մինսկյան համաձայնագրերը:
Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ` ՀՀ Ազգային ժողովում երեկ լսումներ անցկացվեցին՝ ըստ էության, փաստելու, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից, իսկ սեպտեմբերի 3-ից հետո կորսված վստահությունը ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովից հետո վերականգնվել է:
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա Ալ Կասիմին հայտնել է, որ իր երկրի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին:
Որքան երկար թուրքերը հրաժարվեն դիտարկել և ամբողջովին ընդունել այդ պատմությունը, այնքան դա ավելի շատ վնաս կպատճառի Թուրքիայի միջազգային հեղինակությանը:
Անկեղծ ասած ես արել էի քաղաքական հարցադրում, հարցադրում արժեքային դաշտում: Այսօր մարդու իրավունքների հարցերի շուրջ կուրծք պատռողներին հիշեցնում էի մեր բոլոր այն փաստարկները, թե ուր է տանելու ԵՏՄ անդամակցությունը, իբր զուտ տնտեսական այդ ինտեգրացիան ուր է տանելու մեզ ժողովրդավարության և պետական կառավարման մոտեցումների դաշտում: Փաստարկներ, որոնք հաշվի չառնվեցին ժամանակին մեր գործընկերների կողմից:
Երկու երկրների միջև առկա են քաղաքական բնույթի խնդիրներ, ինչը սակայն կարելի է հաղթահարել քաղաքական երկխոսության ճանապարհով:
Տաթեւի վանքի երգչախումբը, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի եւ խմբավար Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ, ապրիլի 12-18-ը Երեւան եւ Արագածոտնի մարզ կատարած ուխտագնացության շրջանակում մի շարք եկեղեցիներում մասնակցեց հոգեւոր արարողությունների, որոնց ընթացքում հանդես եկավ հոգեւոր երգերի կատարումներով:
Սյուզան Օրվիսն իր օրերն անցկացնում էր վախի մթնոլորտում, որովհետև իշխանություններն ամեն րոպե կարող էին ստուգել իր իրերը, և նույնիսկ կարող էին արտաքսել երկրից, ուստի իր գրառումներում նա շատ զգուշավոր էր։ «Անսահման ցավ էի ապրում՝ տեսնելով այդ աստիճան ծայրահեղ աղքատություն, տառապանք և չքավորություն, և չիմանալով թե ինչպես կարելի էր մեղմել այդ տառապանքները»։
ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
«Մի բան չեմ կարողանում ընկալել. մոտ տասը րոպե առաջարկություններ արեց ԵՄ-ին, բայց հենց եկել էր ժամանակը՝ ԵՏՄ-ն ընտրելու, չգիտեմ ինչու` կողմ էր քվեարկում: Դե գնացեք, Ռուսաստանի հետ սոցիալիզացիա արեք, հետո նոր մարդու իրավունքներից խոսացեք»:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ:
Նախկին ռեկորդը պատկանել է Ջոս Ուիդոնի «Վրիժառուները», Ջեյմս Քեմերոնի «Ավատար» և «Հարի Փոթեր ու մահվան ընծաները. մաս 2» ֆիլմերին:
Վթարի հետեւանքով վիրավորվել էր 9 զինծառայող, նրանց բոլորին երեկոյան եւ գիշերը Սպիտակի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական կայազորային հոսպիտալ:
«Այս տարի ես Երևան կգամ «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների հետ: Գալու են ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլև` սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»:
Համաձայնագրի ստորագրումը պլանավորված է հաջորդ երեքշաբթի:
Ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Ուորկը:
«Հայկազին սպանած տականքների փաստաբանները նույնիսկ ուզում են իմ դեմ մեղադրանք ներկայացնել որովհետև, ես ասել էի՝ չեմ հավատում, որ կասկածյալներին ու վկաներին ոստիկանները ծեծել են, ջարդել-փշրելեն»:
«Սուրբ լեռներ». System Of A Down ռոք խմբի՝ Ամստերդամում կայացած համերգից հատված:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում:
Այլեւս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ակյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաեւ «Հիշում եմ եւ պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:
Այս օրերին խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսած նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով ու քաղաքապետներով: Նրանք փորձում են ճշտել «վերեւների» տրամադրությունները՝ արդյոք մոռացե՞լ են իրենց գոյության եւ ծառայությունների մասին, թե՞ ոչ:
Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները:
Ապրիլի 17-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ goodmorningcenter.com-ի՝ ստորև ներկայացվող ռուսական ժողովրդական դեղատոմսը բուժում է մրսածությունը, անգինան, գլխացավերը, ասթման, թոքերի տուբերկուլյոզը, արյունատար անոթների բորբորքումները, սրտի հիվանդությունները, արյան բարձր ճնշումը, երիկամների հիվանդությունը:
Աստղագիտության զարգացումն ապահովելու և աստղագիտական գիտելիքների տարածման նպատակով դպրոցականների համար ստեղծված է Միջազգային Աստղագիտական օլիմպիադա՝ որպես երեխաների և երիտասարդության մեջ բնագիտական իմացությունների տարածման ձև, ինչպես նաև՝ տաղանդավոր երեխաների բացահայտման հնարավորություն։
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում ի թիվս այլ իրերի հայտնաբերվել էին զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով: 168.am-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ հանցագործը դեպքի վայրում նման իրեր թողնի, որոնք հնարավորություն են տալիս նույնացնել իրեն: