
ԱՄՆ-ում սխալ են հաշվարկել Ռուսաստանի ու Չինաստանի ռազմական պոտենցիալի մեծացման տեմպերը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանն ու Չինաստանն ավելի արագ են ընդլայնել իրենց ռազմական պոտենցիալը, քան դա ակնկալում էին ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Ուորկը:
Նրա խոսքերով` այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը ատերազմներ է վարել Աֆղանստանում ու Իրաքում, Մոսկվան ու Պեկինն ընդլայնել են իրենց հզորությունը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է միջազգային կարգի շրջանակներում Մոսկվային ու Պեկինին դիտարկել որպես գործընկերներ.
«Մենք չենք ցանկանում պատերազմել նրանց դեմ: Ներկայումս առանցքային հարցերը հետևյալն են. որոնք են նրանց նպատակները, ինչը կարող է զսպել նրանց և ինչպես խուսափել ճգնաժամից:
ԱՄՆ-ը 1989 թվականից սկսած փորձել է ԽՍՀՄ-ը, իսկ հետո արդեն Ռուսաստանը դարձնել Եվրոպայի գործընկերը: Մենք երկար ժամանակ հավատացած ենք եղել, որ մենք ամեն ինչ անում ենք լավ: Սակայն նախագահ Պուտինը զարմացրեց մեզ: Հասկանալի է, որ նա չի ցանկանում գործընկեր լինել»: