Ապրիլի 24-ից հետո կլինի պորտֆելների բաշխում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսած նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով ու քաղաքապետներով: Նրանք փորձում են ճշտել «վերեւների» տրամադրությունները՝ արդյոք մոռացե՞լ են իրենց գոյության եւ ծառայությունների մասին, թե՞ ոչ:
Բանն այն է, որ ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, հնարավոր է կոալիցիայի ձեւավորում, պորտֆելների բաշխում եւ այն:
Լավատեղյակ մեր աղբյուրը, ով եւս հավակնում է որեւէ պաշտոն ստանալ կադրային փոփոխություններից հետո, պատմեց, որ նախագահին մոտ կանգնած պաշտոնյան իրեն ասել է՝ «սպասիր, ապրիլի 24-ն անցնի, հետո տեսնենք ինչ է լինում, ում են փոխում, որտեղ քեզ կկարողանանք տեղավորել»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։