
«Ֆորսաժ 7» ֆիլմը ռեկորդ է սահմանել

Hollywood Reporter-ի փոխանցմամբ` Ջեյմս Վանի «Ֆորսաժ 7» ֆիլմը ռեկորդ է սահմանել տոմսարկղերում` 17 օրվա ընթացքում հավաքելով 1 միլիարդ դոլար:
Նախկին ռեկորդը պատկանել է Ջոս Ուիդոնի «Վրիժառուները», Ջեյմս Քեմերոնի «Ավատար» և «Հարի Փոթեր ու մահվան ընծաները. մաս 2» ֆիլմերին, որոնց հաջողվել էր 19 օրում հավաքել 1 միլիարդ դոլար:
«Ֆորսաժ 7»-ը նաև դարձել է Universal Pictures ստուդիայի առաջին ֆիլմը, որի օրիգինալ տարբերակը վարձույթի ժամանակ հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար (1993 թվականի «Յուրյան ժամանակաշրջանի պարկ» ֆիլմի 3D տարբերակը 2013 թվականին հավաքել էր ավելի քան 1 միլիարդ դոլար):