Բաժիններ՝

«Իմ կարծիքը մնում է նույնը». Հունան Պողոսյան

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում ի թիվս այլ իրերի հայտնբերվել էին զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով: 168.am-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ հանցագործը դեպքի վայրում նման իրեր թողնի, որոնք հնարավորություն են տալիս նույնացնել իրեն:

«Եղել են դեպքեր, երբ հանցագործները հանցագործության գործիք, միջոց և այլն թողել են դեպքի վայրում: Ունեցել ենք դեպքեր՝ բազմաթիվ ու բազմապիսի, երբ ակնհայտ է, որ այդպիսի բան թողել են այնպիսի միտումով, որ կասկածն ընկնի մեկ այլ անձի վրա: Սա էլ է ակնհայտ: Բայց նաև ունեցել ենք լուրջ դեպքեր (չեմ ուզում նշել, թե հատկապես որ), երբ անմիջապես դեպքի վայրում ամեն ինչ իրենց նախատեսած սցենարով չի ընթացել և ուզեցել են դեպքի վայրից հապշտապ փախուստի դիմել և արդյունքում դեպքի վայրում շատ կարևոր բան են մոռացել ՝ օրինակ հեռախոս, որը հետագայում, բնականաբար, մեզ օժանդակել է հանցագործությունը արագ բացելու: Ինչ վերաբերվում է Պերմյակովին, ասեմ՝ իմ կարծիքը՝ նախորդ ասուլիսում տված, մնում է նույնը: Նախաքննություն է ընթանում, բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել և նրա վարքագծի, նույնիսկ նրա բարոյական կերպարի, հոգեկան վիճակի մասին փորձաքննություններից հետո քննչական կոմիտեից, կարծում եմ, սպառիչ պատասխան կտան»,- ի պատասխան ասաց Հունան Պողոսյանը՝ նշելով, որ դեպք է գրանցվել, երբ հանցագործը երեք կնոջ է սպանել և իրավապահներին շեղելու համար դեպքի վայրում՝ պատի վրա նրանց արյունով գրել, որ հանցագործությունը մեկ այլ անձի կողմից է կատարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս