Եթե ռուբլու կուրսը չբարձրանա, ՀՀ–ում գործարաններ կփակվեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին:

Հատկապես ալկոհոլային խմիչքներ՝ գինի, կոնյակ արտադրողները, որոնց սպառման հիմնական շուկան ՌԴ-ն է, մի քանի ամիս է՝ կանգնեցրել են արտադրությունը և հուսահատ ելքեր են փնտրում կուտակված արտադրանքը սպառելու համար:

Ձեռնարկատերերը սպասում են ռուբլու կուրսի բարձրացմանը, հակառակ պարագայում, ինչպես երեկ ասացին «Ժամանակին», ստիպված են փակել գործարանները»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք  «Ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս