Բաժիններ՝

Օբաման ԵՄ-ին կոչ է արել պահպանել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԵՄ-ին կոչ է արել ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները, մինչև որ ամբողջովին չիրագործվեն մինսկյան համաձայնագրերը:

Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ բանակցություններից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մենք պետք է առնվազն պահպանենք պատժամիջոցների գործող մակարդակը, քանի դեռ պարզ չի դարձել, որ կատարվել են մինսկյան պայմանագրի պայմանները»:

Օբամայի խոսքերով` ԵՄ-ի անդամներն առաջիկա գագաթաժողովում Ռուսաստանին հասկացնել կտան, որ պատժամիջոցները չեն մեղմացվի մինչև չիրագործվեն մինսկյան համաձայնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930