Նոր ցնցում` Հռոմի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները:

«Հասկանալի է, որ Օբաման այս անգամ էլ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Բայց «չարտաբերումն» ամերիկյան կողմը կսուբլիմացնի մայիսի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրվող պատարագով, ինչը կանխել ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուին հաստատ չի հաջողվի»,- հայտնեց մեր աղբյուրը դիվանագիտական շրջանակներից»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

 

 

Տեսանյութեր

Լրահոս