Բաժիններ՝

Զինծառայողները վերադառնում էին զորավարժություններից. 2-ի վիճակը ծանր է. news.am

Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողները վերադառնում էր Արմավիրից: NEWS.am-ի տեղեկություններով՝ Վանաձորում ծառայող զինվորները գնացել էին Արմավիրի մարզի ուսումնական կենտրոն զորավարժությունների, զորամաս վերադառնալու ճանապարհին էլ եղավ դեպքը:

Բեռնատարը շրջվել է Սպիտակի ոլորանների վրա եւ ընկել ձորը, մահացող զինծառայողը, ով պետք է զորացրվեր աշնանը, հենց վարորդն է:

Վթարի հետեւանքով վիրավորվել էր 9 զինծառայող, նրանց բոլորին երեկոյան եւ գիշերը Սպիտակի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական կայազորային հոսպիտալ:

Սպիտակի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վիրավորներից երեքի վիճակը ծանր էր, մեկին վիրահատել են, հետո տեղափոխել Երեւան:

Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է, մնացածինը՝ բավարար: Երեք զինծառայող գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, մյուսները՝ բաժանմունքներում: Առայժմ հոսպիտալում որեւէ զինծառայողի չեն վիրահատել, այսօր պատրաստվում են մեկին վիրահատել, մյուսին էլ կվիրահատեն առաջիկայում: Արամ Ասատուրյանը նշեց, որ մի շարք վիրահատություններ պետք է արվի՝ կոնքի, ուսապարկի, կույր աղիքի:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ lorinews.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս