Ցավում եմ, որ այդ տղան այդպես էլ չսովորեց տարանջատել քաղաքական բանավեճը քաղաքական լաչառությունից. Թևան Պողոսյանը` Լևոն Զուրաբյանին

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցոսւթյան պատգամավոր Թևան Պողոսյանը հակադարձեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով, newsline-ի հետ զրույցում անդրադարձել էր Թ. Պողոսյանի երեկվա ելույթին:

– Պարոն Պողոսյան, երեկ, ի պատասխան մարդու իրավունքների մասին բարձրաձայնելու և ԵՏՄ անդամակցության կողմ քվեարկելու միջև հակասության վերաբերյալ Ձեր դիտարկմանը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյան նշել է, որ որևէ երկրի հանդեպ լոյալությունից ելնելով ԱԺ-ում քվեարկությունների մասին Ձեր պատկերացումները ստրկամտություն են: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ ուղղված այդ դիտարկումը:

– Անկեղծ ասած ես արել էի քաղաքական հարցադրում, հարցադրում արժեքային դաշտում: Այսօր մարդու իրավունքների հարցերի շուրջ կուրծք պատռողներին հիշեցնում էի մեր բոլոր այն  փաստարկները, թե ուր է տանելու ԵՏՄ անդամակցությունը,  իբր զուտ տնտեսական այդ ինտեգրացիան ուր է տանելու մեզ ժողովրդավարության և պետական կառավարման մոտեցումների դաշտում: Փաստարկներ, որոնք հաշվի չառնվեցին ժամանակին մեր գործընկերների կողմից:

Ի պատասխան սրա, ստանում եմ վիրավորանքներով համեմված ինչ-որ բարբաջանք պատասխան: Ես ՀԱԿ-ում բազմաթիվ ընկերներ ունեմ, մարդիկ, որոնց հետ աշխատելը հաճույք է, և որոնց հետ համագործակցում ենք մշտապես: Տարաձայնություններ էլ ունենք. դրանք զուտ քաղաքական են: Ինչ վերաբերվում է ՀԱԿ համակարգողին, ապա ցավում եմ, որ այդ տղան այդպես էլ չսովորեց տարանջատել քաղաքական բանավեճը քաղաքական լաչառությունից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս