Մերկելը հայտարարել է Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու կարևորության մասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու կարևորության մասին: Մերկելն այդ մասին հայտարարել է Շտրալզունդե քաղաքում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ.

«Մեզ համար նույնպես կարևոր է Ռուսաստանի հետ ազատ առևտրի մեծ գոտու հեռանկարը: Երկու երկրների միջև առկա են քաղաքական բնույթի խնդիրներ, ինչը սակայն կարելի է հաղթահարել քաղաքական երկխոսության ճանապարհով:

ԵՄ-ի հետ Ուկրաինայի ու Մոլդովայի ստորագրած Ասոցացման համաձայնագրերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, ընդհակառակը` դրանք այդ երկրները տանում են դեպի առևտրային ընդհանուր գոտի: Մենք նրանց քայլ առ քայլ մոտեցնում ենք տնտեսական ընդհանուր տիրույթին, ինչպես մի անգամ ասել է Վլադիմիր Պուտինը` Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930