«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն վնասո ՞վ է աշխատում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում:
Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված՝ «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն են պատկանում եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում է այդ ՓԲԸ-ի դրամարկղ: Բայց ուշագրավն այն է, որ գինը չեն ասում: «Նախնական գին սահմանված չկա: Միայն ներդրված գումարը հետ վերադարձնելու պայմանով կվաճառենք»,- ասել է Վ. Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։