Հայերի գենոֆոնդը վերջին հազարամյակում էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել. գիտնականներ

Ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսը: Զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Առաջին անգամ կներկայացվեն պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Հետազոտություան կարևորագույն եզրակացություններից մեկն այն է, որ հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել` չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների: Ավելին, համաձայն նորագույն տվյալների, հայերի մոտ խառնակում գրեթե տեղի չի ունեցել նախորդ 3000 տարիների ընթացքում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս