Որո՞նք են վիտամին B3-ի առավելությունները

Վիտամին B3-ը մեկն է 8 տեսակի վիտամին B-երից, որն առավել հայտնի է՝ որպես նիացին:

Նիացինը պատկանում է B վիտամինների կոմպլեքսին  և շատ օգտակար է առողջության համար: Այն շատ կարևոր է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և կարգավորելու դեպքում:

Նիացինը վիտամին է, որն ունի  թերապևտիկ հատկանիշ և օգնում է բուժել շատ հիվանդություններ: Վիտամին B3-ն անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար:

Դրական հատկանիշները

Կարդացեք նաև

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ այս վիտամինը հիմնականում առկա է կաթնամթերքի, հավի, ձկների, ընկուզեղենի և ճարպոտ մսերի մեջ:

Նիացինով հարուստ այլ մթերքներն են կարտոֆիլը, եգիպտացորենը, ավոկադոն և սիսեռը:  Շատ կարևոր է իմանալ, որ այս վիտամինը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության, մաշկի առողջության և մտավոր կարողությունները ամրացնելու և զարգացնելու վրա:

Մարսողության համար

Այս վիտամինի մեկ այլ դրական հատկանիշը մարսողական համակարգը լավացնելու կարողությունն է:

Արյան մեջ խոլեստերինի կարգավորում

Հայտնի է, որ այն մարդիկ, ովքեր տառապում են սրտի հիվանդություններից, պետք է մեծ քանակությամբ նիացին օգտագործեն, քանի որ այն նվազեցնում և կարգավորում է վատ խոլեստերինը: Նիացինը նաև պաշտպանում է լավ խոլեստերինի մակարդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս