Դիրքերում վիրավորված Գեւորգ Եղիազարյանը երազում է դառնալ աշխարհի չեմպիոն. Պատմում է նախկին ըմբիշի մայրը. NEWS.am Sport
Հունահռոմեական ոճի ըմբիշ Գեւորգ Եղիազարյանը երազում է դառնալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, նվաճել բոլոր չեմպիոնական տիտղոսները, բայց նրա երազանքը դեռեւս մնացել է անկատար: Պատճառը չորս տարի առաջ հայկական բանակում պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածքն է, որից ըմբիշը հրաշքով է փրկվել: Կյանքին սպառնացող հրազենային վնասվածքի պատճառով արդեն չորս տարի Գեւորգը գամված է անկողնուն, իսկ նրա երազանքն իրականության դարձնելու, սպորտի վարպետ դառնալու համար ըմբիշին հարկավոր է անցնել բուժման եւս մեկ բարդ ու շատ կարեւոր փուլ: Դրա իրականացման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար: Գեւորգ Եղիազարյանի ընտանիքին անհարժեշտ է օգնություն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում պատմեց նախկին ըմբիշ Գեւորգ Եղիազարյանի մայրը՝ Նաիրա Գալստյանը: Գեւորգ Եղիազարյանը դժվարանում է խոսել, պատճառը շնչառական սարքն է, որով արդեն չորս տարի ապրում է մարզիկը: Ապրիլի 3-ին Գեւորգ Եղիազարյանի ծննդյան 23-րդ տարեդարձն է:
«Գեւորգը հինգ տարեկանից զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով, եղել է բազմաթիվ հայաստանյան մրցաշարերի մրցանակակիր: Ութ տարի իրեն նվիրել է սպորտին, ըմբշամարտի սիրահար է: Հանդես է եկել 56 կգ քաշային կարգում:
Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, քանի որ չհաջողվեց ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Բայց Գեւորգը չէր հիասթափվել, որոշել էր ծառայությունից հետո եւս մեկ անգամ գործերը հանձնել ինստիտուտ, հեռակա սովորեր եւ անպայման շարունակեր զբաղվել սպորտով, մարզումներով: Բայց եղավ դեպքը եւ Գեւորգի բոլոր նպատակները մնացին օդում»:
Գեւորգ Եղիազարյանի վիրահատության համար սկսվել է դրամահավաք: Փոխանցումներ անելու համար բացվել են հատուկ հաշվեհամարներ՝
UNIBANK,Armenia,SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Yeghiazaryan Edik
Account No: 24100321447502
For transfer in USD:
Intermediary Bank:
Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT:BKTR US 33
Beneficiary’s bank:
UNIBANK,Armenia,SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Yeghiazaryan Edik
Account No:24100321447501
For transfers in EUROPE:
Intermediary Bank:
Deutsche Bank AG,Frankfurt
SWIFT: DEUTDEFF
Beneficiary’s bank:
UNIBANK,Armenia,SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Yeghiazaryan Edik
Account No: 24100321447502
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: