Բաժիններ՝

Տեղեկանք՝ հունվար-մարտ ամիսներին ՀՀ Զինված Ուժերում և ԼՂ ՊԲ-ում մահացության դեպքերի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 20 միջադեպ, որի հետևանքով մահացել է 26 զինծառայող: Սա կրկնակի անգամ ավելին է նախորդ տարվա՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մահացությունների դեպքերի քանակի համեմատ: Մահացության 26 դեպքերից  19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է (այդ թվում 12-ը հակառակորդի կողմից դիվերսիայի հետեւանքով), 2-ը՝ սպանության ( 1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 2-ը ինքնասպանության (կամ ինքնասպանության հասցնելու) հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը առողջական խնդիրների: Ի դեպ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 19 մահացության դեպքից 15-ը տեղի են ունեցել ԼՂ տարածքում, իսկ 4-ը՝ ՀՀ տարածքում, մասնավորապես 2 դեպք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում, և 1 դեպք՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում: 2014 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 26:

Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակn ավելի է սրվում, որն իր հերթին հանգեցնում է ավելի շատ կորուստների: Ներքոնշյալ գծապատկերը ներկայացնում է 2011-2015 թթ. նույն ժամանակահատվածում գրանցված  հրադադարի ռեժիմի խախտումները եւ դրանց հետեւանքով մահացության դեպքերի վիճակագրությունը: 2015 թ. գրանցվել է եւս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը: Ըստ առկա տեղեկատվության վերջինս անհետացել էր, եւ դիակը  հայտնաբերվել է 2015 թ. մարտի 8-ին: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): 2015 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ Զինված Ուժերում Եվ ԼՂ Պաշտպանության Բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանք ամբողջությամբ այստեղ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930